Concept Events-ը կազմակերպել է Հայաստանի Հանրային ռադիոյի 100-ամյակի հոբելյանական միջոցառումը

Հայաստանի Հանրային ռադիոն նշում է իր հիմնադրման 100-ամյակը՝ կարևորելով հայկական ռադիոհեռարձակման մեկդարյա պատմությունը, ձեռքբերումներն ու նշանակալի դերը երկրի մշակութային և տեղեկատվական կյանքում։

Հոբելյանական միջոցառման կազմակերպումն ու իրականացումը վստահվել էր Concept Events-ին։ Մեր թիմն ապահովել է միջոցառման ամբողջական կազմակերպչական գործընթացը՝ ներառյալ հյուրերի դիմավորումն ու ընդունելությունը, մասնակիցների ուղեկցումը, միջոցառման ընթացքի համակարգումն ու սպասարկման կազմակերպումը։

Մեզ համար մեծ պատասխանատվություն և պատիվ էր մասնակցել այս նշանակալի հոբելյանի կազմակերպմանը՝ դառնալով հայկական մեդիայի պատմության կարևոր իրադարձության մի մասը։