Concept Events-ը կազմակերպել և իրականացրել է «100 գաղափար Հայաստանի համար» ծրագրի շրջանակում անցկացված միջոցառումների ամբողջական գործընթացը՝ ներառյալ մրցույթի կազմակերպումն ու եզրափակիչ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը։
Նախագծի շրջանակում իրականացվել են կազմակերպչական, տեխնիկական և ստեղծագործական աշխատանքներ՝ մրցույթի տարբեր փուլերի համակարգումից մինչև մրցանակաբաշխության իրականացում՝ ապահովելով միջոցառումների միասնական և ամբողջական ընթացքը։
Ծրագիրը միավորել է նորարարական մտածողություն ունեցող մասնակիցների՝ հնարավորություն տալով ներկայացնելու իրենց գաղափարներն ու նախաձեռնությունները՝ ի նպաստ Հայաստանի զարգացման։

