ՀՀ Ազգային ժողովի «Ամառային դպրոց»

2024 թվականին «Concept Events»-ը կազմակերպել և իրականացրել է ՀՀ Ազգային ժողովի «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը, որի նպատակն էր Երևանի և Հայաստանի մարզերի ավագ դպրոցների աշակերտներին ծանոթացնել խորհրդարանի գործունեությանը, կառուցվածքին, օրենսդրական գործընթացներին և պետական կառավարման համակարգին։

Երկշաբաթյա ծրագրին մասնակցել է 51 աշակերտ՝ ընտրված շուրջ 400 դիմորդից։ Ծրագրի շրջանակում կազմակերպվել են հանդիպումներ ՀՀ պետական բարձրաստիճան պաշտոնյաների, Ազգային ժողովի պատգամավորների և տարբեր պետական կառույցների ներկայացուցիչների հետ, կրթական դասընթացներ, քննարկումներ և մասնագիտական հանդիպումներ։

Ծրագրի կրթամշակութային բաղադրիչը ներառել է այցելություններ թանգարաններ, մշակութային հաստատություններ, հանդիպումներ ժամանակակից գրողների հետ, ինչպես նաև ճանաչողական և սպորտային միջոցառումներ։

Ծրագրի ավարտին տեղի է ունեցել փակման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում մասնակիցներին հանձնվել են ավարտական հավաստագրեր։

«Concept Events»-ն ապահովել է ծրագրի կազմակերպչական աշխատանքների համակարգումն ու միջոցառումների իրականացումը՝ նպաստելով երիտասարդների համար կրթական, ճանաչողական և անմոռանալի փորձառության ձևավորմանը։