2025 թվականի մայիսի 24-ին Երևանում անցկացվել է «One Run Armenia 2025» միջազգային կիսամարաթոնը՝ համախմբելով ավելի քան 500 մասնակիցների Հայաստանից և արտերկրից։
Միջոցառումն իրականացվել է միջազգային One Run նախաձեռնության շրջանակում՝ նպատակ ունենալով խթանել մասսայական սպորտը, առողջ ապրելակերպը և վազքի մշակույթի զարգացումը։
Մասնակիցները հնարավորություն են ունեցել ընտրելու 1, 5, 10 և 21.1 կմ վազքատարածություններից մեկը։ Մեկնարկը տրվել է Հանրապետության հրապարակից, իսկ մրցուղին անցել է Երևանի կենտրոնական փողոցներով՝ ընդգրկելով մայրաքաղաքի մի շարք հայտնի տեսարժան վայրեր։
Միջոցառումն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
«Concept Events»-ը հանդիսացել է միջոցառման կազմակերպիչը՝ ապահովելով դրա կազմակերպման և իրականացման ամբողջական գործընթացը՝ միջազգային սպորտային նախաձեռնությունը վերածելով Երևանի մարզական կյանքի նշանակալի իրադարձության։

