«Ներուժը» պետական նախաձեռնություն է, որի նպատակն է աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայ ձեռներեցներին և նորարարներին ներգրավել Հայաստան, աջակցել նրանց ստարտափ նախագծերի զարգացմանը և նպաստել երկրի տեխնոլոգիական էկոհամակարգի ամրապնդմանը։
Ծրագրի վեցերորդ՝ «Ներուժ 6.0» թողարկումն անցկացվել է 2025 թվականին Հայաստանում՝ համախմբելով 18 երկրից ժամանած 32 ստարտափի։
Վեցօրյա ծրագրի շրջանակում իրականացվել են կրթական դասընթացներ, աշխատարաններ, վարպետության դասեր, անհատական մենթորական հանդիպումներ, ստարտափների ներկայացումներ, գործարար կապերի հաստատման և մշակութային միջոցառումներ։ Մասնակիցները հնարավորություն են ունեցել զարգացնելու իրենց բիզնես գաղափարները, ձեռք բերելու մասնագիտական գիտելիքներ, հաստատելու նոր գործընկերային կապեր և ուսումնասիրելու Հայաստանում իրենց գործունեությունը ծավալելու հնարավորությունները։
Ծրագրի շրջանակում ընտրված ստարտափները ստացել են դրամաշնորհային աջակցություն՝ իրենց նախագծերի հետագա զարգացման համար։
«Concept Events»-ն իրականացրել է միջոցառման կազմակերպումն ու համակարգումը՝ ապահովելով ծրագրի տարբեր բաղադրիչների արդյունավետ իրականացումը և միջազգային մասնակիցների, փորձագետների ու գործընկերների ներգրավմամբ մասնագիտական միջավայրի ձևավորումը։

