«Քայլ դեպի տուն 2025» ծրագիր

«Քայլ դեպի տուն 2025» ծրագիրը կարևոր նախաձեռնություն է, որի նպատակն է Հայաստանի և սփյուռքի երիտասարդների միջև կապերի ամրապնդումը, ազգային ինքնության և մշակութային արժեքների ճանաչումն ու պահպանումը։ Ծրագիրը հնարավորություն է ընձեռում երիտասարդներին բացահայտելու Հայաստանը, ծանոթանալու նրա պատմությանը, մշակույթին, ավանդույթներին և ժամանակակից կյանքին։

Ծրագրի շրջանակում կազմակերպվող տարբեր կրթական, ճանաչողական, մշակութային և ժամանցային միջոցառումները նպաստում են երիտասարդների միջև հաղորդակցության, փորձի փոխանակման և նոր կապերի ձևավորմանը։

Concept Events-ի համար նման նախաձեռնության կազմակերպչական աշխատանքներին մասնակցությունը կարևոր հնարավորություն է՝ նպաստելու երիտասարդների համախմբմանը և Հայաստանի մշակութային ու պատմական ժառանգության ներկայացմանը։