Concept Events-ը կազմակերպել է «Սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորումը», որն անցկացվել է օգոստոսի 14-ին՝ Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում։
Ֆորումը միավորել է սպորտի ոլորտի ներկայացուցիչներին՝ քննարկելու ոլորտի զարգացման առաջնահերթությունները, համակարգային բարեփոխումներն ու սպորտի կառավարման արդյունավետության բարձրացման հնարավորությունները։
Միջոցառման շրջանակում Concept Events-ն ապահովել է կազմակերպչական աշխատանքների համակարգումը և անհրաժեշտ պայմանների ստեղծումը՝ մասնագիտական քննարկումների արդյունավետ անցկացման համար։ Ֆորումի ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախատեսվում է այն դարձնել ամենամյա հարթակ՝ նպաստելով սպորտի ոլորտում շարունակական երկխոսությանն ու համագործակցությանը։

