Սեպտեմբերի 2-ին Երևանում անցկացվել է «Խաղաղության խաչմերուկի թվային ապագան․ արհեստական բանականություն, անվտանգություն և նորարարական ենթակառուցվածքներ» խորագրով միջազգային կլոր սեղան-քննարկումը։
Միջոցառմանը մասնակցել են պետական կառույցների, փորձագիտական համայնքի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներ Հայաստանից և արտերկրից, այդ թվում՝ Ռուսաստանից, Հնդկաստանից և Ղազախստանից։
Քննարկման հիմնական թեմաները եղել են՝
- «Խաղաղության խաչմերուկի» թվային բաղադրիչի զարգացումը,
- արհեստական բանականության կիրառումը,
- սահմանների կառավարման և ենթակառուցվածքների պաշտպանության նոր հնարավորությունները,
- անվտանգ թվային կապի զարգացումը,
- Հայաստանի ՏՏ ոլորտի դերը տարածաշրջանային կապակցվածության ձևավորման գործում։
Միջոցառման շրջանակում նաև ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի պաշտոնական կայքը, որը ներառում է թեմատիկ հոդվածներ, հարցազրույցներ և ինֆոգրաֆիկաներ։

