37-րդ CISM ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնություն – Երևան 2024

2024 թվականի նոյեմբերի 18–24-ը Երևանում անցկացվել է 37-րդ CISM ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնությունը, որը համախմբել է 21 երկրի 245 մարզիկի։

Առաջնության շրջանակում անցկացվել են ազատ ոճի, հունահռոմեական և կանանց ըմբշամարտի մրցումներ։ Մեկ շաբաթ շարունակ մարզիկները պայքարել են աշխարհի չեմպիոնի տիտղոսի և մրցանակային տեղերի համար՝ ներկայացնելով իրենց երկրների զինված ուժերը։

Միջազգային մարզական միջոցառումը կարևոր հարթակ է հանդիսացել զինվորական մարզիկների միջև սպորտային համագործակցության, փորձի փոխանակման և միջազգային կապերի ամրապնդման համար։

«Concept Events»-ն իրականացրել է առաջնության կազմակերպչական աշխատանքները՝ ապահովելով միջազգային պատվիրակությունների և մասնակիցների ընդունելությունը, միջոցառումների համակարգումն ու մրցաշարի կազմակերպչական գործընթացների իրականացումը։